Նորություններ
Ներկայացվեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2016 թվականի աշխատանքային հաշվետվությունը
24.01.2017
2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱԻՆ ՙՀիդրոoդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Լ Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը: Կատարած աշխատանքների մասին ամփոփիչ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Ըստ զեկուցողի՝ 2016թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 636 արտակարգ դեպք՝ 2015թվականի 877 դեպքի դիմաց, որոնց հետեւանքով զոհվել է 26 մարդ՝ 2015թ. 29 դեպքի դիմաց: Մարմնական վնասվածքներ են ստացել 65 մարդ՝ 2015թ.150 դեպքի դիմաց: 2015 թվականի համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 241-ով կամ 27,5 տոկոսով: Գրանցված դեպքերից 216 –ը տեխնածին են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 34 տոկոսը, որոնց հետեւանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել` 65 մարդ: 2015 թվականի համեմատությամբ տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են են 52 դեպքով կամ 19,4 տոկոսով, վիրավորների թիվը նվազել է 22-ով կամ 25,3 տոկոսով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 127-ը՝ 58,8 տոկոս, հրդեհի դեպքերն են: Հրդեհների թիվը մարզում նվազել է 27-ով: Հրդեհների ժամանակ հայտնաբերվել է 2 մարդու դի: Տեխնածին բնույթի դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում նաև ՃՏՊ-ները՝ 81 դեպք կամ տեխնածին բնույթի դեպքերի 37,5 տոկոսը, որոնց հետեւանքով զոհվել է 11 մարդ, տուժել՝ 65 մարդ: Արտակարգ դեպքերից 41-ը տարերային են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 6,4 տոկոսը, որոնց հետեւանքով զոհ չի եղել, վիրավորներ՝ նույնպես : Արտակարգ դեպքերից 379-ը սոցիալ-կենցաղային են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 59,5 տոկոսը, որոնց հետեւանքով զոհվել է 11 մարդ: Սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերը նվազել են 188-ով : Սոցիալ կենցաղային արտակարգ դեպքերից 223-ը արգելափակված մեքենաների դուրս բերման եւ ուղեւորներին օգնության ցուցաբերման դեպքերն են, որոնց ընթացքում արգելափակումից դուրս է բերվել 255 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1006 ուղևորների: Սոցիալ- կենցաղային արտակարգ դեպքերից զոհերը առաջացել են՝ 5-ը ջրահեղձումից, 1-ը՝ հոսանքահարումից, 3-ը՝ թունավորումից եւ 2 դեպքում դիակներ են հայտնաբերվել բնակարաններում: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 719 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 142 ահազանգ, որից հրդեհ է գրանցվել 127 դեպքում: Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատը արձագանքել է 75 ահազանգի: Արտակարգ դեպքերի կանխարգելիչ աշխատանքներից Գավառ քաղաքում կատարվել է Գավառագետի 1000մետր հատվածի հունի մաքրում, Հ. Աբրահամյան փողոցի հարակից հեղեղատարի հունի մաքրում 800մետր հատվածում:
2016 թվականին իրենց ոլորտներում կատարած աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն ներկայացրին նաեւ Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Կամո Եդոյանը, ՀՀ ԱԻՆ ՙՍեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն՚ ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Ռուբեն Ստեփանյանը, ՙՀիդրոoդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՚ ՊՈԱԿ Գավառի oդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը, ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի տեխնիկական անվտանգության գլխավոր փորձագետ Վազգեն Հայրապետյանը: Ամփոփիչ ելույթով հանդես գալով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը նշեց, որ, չնայած ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների կողմից կատարված մեծածավալ ու արդյունավետ աշխատանքին, համակարգը պետք է ձգտի ավելիին եւ չբավավարվի եղած ձեռքբերումներով: Մարզպետի տեղակալն առաւջարկեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատել բավարար: Հաշվետու հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմը, ՙՍեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն՚ ՊՈԱԿ, ՙՀիդրոoդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՚ ՊՈԱԿ ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ, ՙՊահուստ՚ ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզի համայնքների եւ առանձին կազմակերպությունների ղեկավարներ: