Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Արծվաշեն համայնքի ներկայացուցիչներին

19.01.2017

Հիմք ընդունելով Արծվաշեն համայնքի բնակիչների կողմից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված դիմում-խնդրանքը՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Ճամբարակի տարածքի Արծվաշեն համայնքի ղեկավարին և ներկայացուցիչներին, ովքեր մարզի ղեկավարին ներկայացրին իրենց բնակարանների հիմնանորոգման անհրաժեշտության հետ կապված խնդիրները: Համայնքի ղեկավար Մամիկոն Խոչոյանի ներկայացմամբ՝ 1992 թվականի օգոստոս ամսից Արծվաշեն գյուղից տեղահանված և Ճամբարակ քաղաքում վերաբնակություն հաստատած արծվաշենցիների 450 բնակարանները <<Հայսեյսմոշինի>> կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ճանաչվել են 4-րդ աստիճանի վթարային շենքեր: Խնդրի կարգավորման նպատակով դեռեւս 2011 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներքին տեղահանված 1966 շահառուի որպես օգնություն տրամադրվել է 360 հազարական դրամի չափով գումար, որն, ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները, ծախսվել է բնակարանների մասնակի վերանորոգման նպատակով, սակայն, նշված գումարը բավարար չի եղել՝ աշխատանքները ավարտին հասցնելու համար, և այսօր արծվաշենցիները խնդրի լուծման նպատակով ակնկալում են պետության հերթական աջակցությունը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ինքը թեեւ քաջատեղյակ է խնդրին, սակայն ծրագրել է առաջիկայում ևս մեկ անգամ այցելել վթարային բնակարաններ և ստեղծված իրավիճակի մանրամասները ներկայացնել Հանրապետության ղեկավարության քննարկմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28