Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը

09.01.2017

Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Սեւանի զինվորական կոմիսարիատներից: Նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ շնորհավորեցին եւ խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Արտաշես Նիկոյանը եւ Կարեն Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, տարածքային զինկոմիսարներ և համայնքների ղեկավարներ: Զինկոմիսարիատներում նորակոչիկների վերջին բուժզննությունից հետո կազմակերպվեց հայրենասիրական ֆիլմի դիտում, ապա զրույց՝ բանակային կյանքի վերաբերյալ: ՙԳեղարքունիքի մարզից այսօր Հայոց բանակ մեկնած նորակոչիկները կայցելեն Մատենադարան, Հայաստանի պատմության և Հայոց ցեղասպանության թանգարաններ, ապա կներկայանան կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ կբաշխվեն իրենց ապագա զորամասեր: Ապրիլյան դեպքերից հետո երիտասարդներն ավելի պատրաստակամորեն են մեկնում ծառայության և գրեթե բոլորը ձգտում են իրենց ծառայությունը կատարել սահմաններում՝ պահելով, պահպանելով իրենց հայրենիքն ու հարազատներին,, -իր խոսքում նշեց Գավառի զինկոմիսար Արմեն Հովսեփյանը: ,,Նրանք բանակ են մեկնում որպես երիտասարդներ և վերադառնալու են արդեն որպես կայացած տղամարդիկ: Անկախության սերունդ լինելով հանդերձ, նրանց տարեկիցները մեկ տարի առաջ ապացուցեցին, որ իրենց կամքն անկոտրում է, իսկ հայրենիքը՝ սրբություն: Եվ ես կարծում եմ, որ այս տղաները կշարունակեն իրենց ընկերների գործը,, -նշեց մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Զինվորականների ուղեկցությամբ նորակոչիկներն ուղևորվեցին տարածքների եկեղեցիներ, ստացան տեղի հոգևորականների օրհնությունը, ապա ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, եւ, հրաժեշտ տալով իրենց հարազատներին, մեկնեցին Հայոց բանակ: ,,Շնորհակալ ենք, որ ունենք ամուր և ուժեղ բանակ, շնորհակալ ենք նաև հայ զինվորին, ով կարողանում է անառիկ պահել մեր երկրի սահմանները: Բարի ճանապարհ ենք մաղթում այս երիտասարդներին: Թող պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հարազատների գիրկը,,- իրենց բարեմաղթանքներն հնչեցրին նորակոչիկների ծնողները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28