Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն

07.01.2017

Ձորագյուղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 6-ին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, կրթական հաստատությունների տնօրեններ եւ մանկավարժներ, դպրոցականներ, ձորագյուղացիներ:ՙՍիրելի հավատավորներ, այսօր, Սուրբ Ծննդյան օրը, ես առիթ ունեցա առաջինը կատարելու Ջրօրհնեքի արարողությունը այս նորանորոգ եւ մյուռոնաբույր եկեղեցու պատերի ներքո: Այսօր Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր եկեղեցիներում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվել է Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդ Վեհափառի հայրապետական պատգամը Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի կապակցությամբ, որում ասվում է, որ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը պետք է դառնա նորոգություն մեր ազգի համար: Մենք, այո, քրիստոնեությամբ պետք է գտնենք մեր արմատներն ու ամուր կառչենք նրանցից, քանզի ունեցել ենք հզոր անցյալ, երբ հայ մարդը կապված էր իր քրիստոնեական հավատին ու մայր եկեզեցուն, որի դեպքում մեզ ոչ մի ուժ, ոչ մի սուր չէր կարողանում սասանել, մինչդեռ ժամանակի ընթացքում մեր ազգը հեռացավ թե իր հավատից, թե եկեղեցուց: Կար ժամանակ, երբ բաց պատուհաններ ունեցող եկեղեցիները ջերմանում էին մարդկանց շնչերով, մինչդեռ հիմա փակ պատուհաններով եկեղեցիները չեն ջերմանում մարդկանց բացակայության պատճառով: Ինչպես Հայաստանում քրիստոնեության ընդունումից մոտ մեկուկես դար անց գրել է հայ նշանավոր պատմիչը՝ քրիստոնեությունը մեր հավատը չէ, մեր կրոնը չէ, այն մեր մաշկի գույնն է: Թող մանուկ Հիսուսի ծնունդը ձեր հոգիները, ձեր տներն ու աշխարհը լցնի լույսով, այդ լույսի ջերմությունը տարածվի մեր երկրով մեկ: Այսօր մենք կատարեցինք Ջրօրհնեքը՝ որպես Քրիստոսի կողմից աշխարհ բերած մաքրության կարգ: Նորոգեցեք ու զորացրեք ձեր հոգիները, մեր հայրենի աշխարհը: Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդյան տոնի կապակցութամբ՚,-առաջնորդական խոսքով հավատավորներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորությունը ստանձնեց Խորեն Ռաֆիկի Գրիգորյանը: Բազմաթիվ հավատավորներ եկեեցուց իրենց տներ տարան Օրհնված ջուրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28