Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողություն

06.01.2017

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան արարողություն՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ, բազմաթիվ հավատավորներ: Սուրբ Ծննդյան պատարագին նախորդել էր հունվարի 5-ի երեկոյան Մայր եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Արարողության ավարտին բազմաթիվ հավատավորներ եկեղեցուց իրենց տուն տարան վառված ճրագներ, որպես Աստվածային լույս եւ Մայր եկեղեցու օրհնություն: Սուրբ Ծննդյան տոնի առթիվ տեղի ունեցած արարողության ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հավատավոր բազմության համար ընթերցեց Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հայրապետական պատգամը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ:Հավատավորները Մայր եկեղեցուց տուն տարան Օրհնված ջուրը: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահն իր խոսքում հավատավոր ժողովրդին մաղթեց խաղաղություն, առողջություն, հույս, հավատ ու սեր, Հայոց հողին՝ ամրություն, անվտանգություն ու արարչագործ զորություն: Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորությունը ստանձնեց եկեղեցու դպիրներից մեկը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28