Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Գեղարքունիքի մարզ

23.12.2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը  դեկտեմբերի 23-ին  Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաև Գեղարքունիքի մարզպետարանում: Աժ նախագահը և Գեղարքունիքի մարզպետը քննարկեցին աշխատանքային և ընթացիկ բնույթի մի շարք հարցեր: ՀՀ Ազգային Ժողովի հետ համագործակցության և ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին պարգևատրեց ,,ՀՀ ԱԺ Պատվո Մեդալով,,: Գեղարքունիքի մարզպետը ԱԺ նախագահին նվիրեց Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի ,,Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի,, գիրքը, որը վերահրատարակվել է վերջերս, և որում պատմական արժեքավոր տեղեկություններ են պահպանվում Գեղարքունիքի մարզի բնակավայրերի մասին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11