Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանին

22.12.2016

Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ճանաչողական այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկեցին մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները: Նրանք կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները, քանզի դրանք կարող են նպաստել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների համատեղ և ավելի արդյունավետ լուծմանը: ,, Գեղարքունիքի մարզի քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում և մենք անում ենք հնարավորը՝ դրանց, մեր լիազորությունների և օրենքի շրջանակներում լուծում տալու համար: Ես ողջունում եմ Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ Գեղարքունիքի մարզպետարանի և ՄԻՊ-ի աշխատակազմերի միջև ձևավորվող այս աշխատաոճը կնպաստի, որպեսզի մարզի քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները լուծում ստանան ավելի սեղմ ժամկետում և ավելի արդյունավետ եղանակով,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզում Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Գավառի պետական համալսարանում և Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28