Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի նախնական տարբերակը

15.12.2016

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի նախնական տարբերակը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Եվրամիության փորձագետներ Ռոբերտ Գիրեյկոն եւ Տաթեւիկ Խոսրոեւան, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ դեռեւս ընթացքի մեջ են Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները, որոնք կարիք ունեն լրացուցիչ վերլուծության, քննարկման եւ հետագա քայլերի հստակեցման:ՙԱյսօրվա խորհրդակցության նպատակն է՝ վերլուծել Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծում տեղ գտած զարգացման ծրագրերի ուժեղ կամ թույլ կողմերը, լսել շահագրգիռ կողմերի կարծիքները եւ քննարկման արդյունքում ավարտական տեսքի բերել փաստաթուղթը, որն էլ դառնալու է մեր մարզի զարգացման հիմնական ուղենիշն առաջիկա տարիների համար՚-նշեց Անդրանիկ Հակոբյանը: Նախագծի հիմնական մեթոդաբանությունը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Դիտողություններով եւ առաջարկություններով հանդես եկան հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Ինչպես Խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց ԵՄ փորձագետ, թիմի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն,Գեղարքունիքի, ինչպես նաեւ Հայաստանի մյուս մարզերի 2017-2025 թվականների զարգացման ծրագրերի իրականացման գլխավոր դոնորը լինելու է Եվրոպական Միությունը: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ խորհրդակցության ընթացքում արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա աշխատանքային փուլերում ու քննարկումներում, մինչեւ որ ավարտական տեսքի կբերվի Գեղարքունիքի մարզի զարգացման գլխավոր փաստաթուղթը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28