Նորություններ
Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2016
Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար կազմը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների եւ այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանյան ավերիչ երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Մեծ երկրաշաժի զոհերի հիշատակի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվեց մոմավառություն և հոգեհանգստի կարգ: