Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
06.12.2016

Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեցին 36 քաղաքացիներ: Նրանցից 7-ը մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրով, 4-ը ,,Փարոս,, համակարգում ընդգրկվելու կամ պետության կողմից սահմանված եռամսյակային դրամական օգնության ձևաչափից օգտվելու, 1 քաղաքացի պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով: Մնացած 24 դիմումատուները մարզի ղեկավարից ակնկալում էին դրամական աջակցություն: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը մարզպետի կողմից տեղում բավարարվեց, լրացուցիչ ուսումնասիրման ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում: