Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց առողջապահական ,,Բաց դռների օր,, միջոցառման 2-րդ փուլը

05.12.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են անցկացվել առողջապահական ,,Բաց դռների օր,,միջոցառումները:
2016 թվականի առողջապահական վերջին միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Մարտունու բժշկական կենտրոնում: Քաղաքացիները հետազոտվեցին էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի, վիրաբույժի, քիթկոկորդ մասնագետի, գինեկոլոգի, ռեֆլեքսոթերապեվտի, սրտաբանի և անոթաբանի կողմից: ,, Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետները դեկտեմբերի 3-ին ընդունեցին 79 քաղաքացու, ովքեր հիմնականում գործուղվել էին տարածքի համայնքներից, գործիքային-լաբորատոր հետազոտման նպատակով,,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանը: Հիվանդներին տեղում նշանակվեց բուժում կամ տրվեց խորհրդատվություն: Ընդհանուր հաշվարկներով, առողջապահական ,,Բաց դռներ,, միջոցառման երկրորդ փուլում մարզի բուժհիմնարկներում տեղի մասնագետների կողմից հետազոտվել է 3650 քաղաքացի: Նույն վարչության տեղեկացմամբ ,,Բաց դռներ,,-ի երրորդ փուլը կկազմակերպվի հաջորդ տարեսկզբից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04