Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիացիները շարունակում են ուշադրության արժանացնել մարզի առողջապահական համակարգը

05.12.2016

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության վերապատրաստումների ղեկավար, առաջին բուժօգնության գծով բժիշկ Բիեռ Շիլինգերին: Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին համագործակցության շրջանակներում 2016 թվականի ընթացքում Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության կողմից Վարդենիսի տարածքի մի շարք բուժհիմնարկներում իրականացված աշխատանքները: ,, Մեր նպատակը արդյունավետ համագործակցություն և ցանկալի արդյունք ապահովելն է, ինչին արդեն հասել ենք: Այս համագործակցության շրջանակներում դուք շատ կարևոր և շնորհակալ գործ եք կատարում մեր մարզում: Ձեր կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացները շատ օգտակար են բուժքույրերի համար: Նրանք իրենց ստացած գիտելիքներն օգտագործում են իրենց աշխատանքում: Իսկ բժշկական պայուսակները շատ կարևոր դեր ունեն տվյալ բուժկետի կողմից առաջին բուժօգնությունը որակյալ կազմակերպելու համար: Եվ այս ամենը հայ-ֆրանսիական բարեկամության արդյունքն է,,- իր խոսքում նշեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության վերապատրաստումների ղեկավարը մարզպետի տեղակալին ներկայացրեց նաև համագործակցության նոր պայմանագրի շրջանակներում 2017 թվականին իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Ըստ որի, առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակվի Վարդենիսի տարածքի բուժկետերին բժշկական պայուսակներ տրամադրելու գործընթացը և նույն տարածքի բուժքույրերի համար վերապատրաստման դասընթացների անցկացումը: Կողմերը պայմանավորվեցին նաև վերանորոգման նպատակով ընտրել այն բուժկետերը, որոնցից ավելի շատ շահառուներ են օգտվում: Վերանորոգվող բուժկետի ընտրությունը կկատարի ֆրանսիական կողմը: ,,Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը շատ մեծ աջակցություն է ցուցաբերում մեզ և մենք շատ վստահորեն առաջ ենք շարժվում: Դա շատ կարևոր հանգամանք է մեր ծրագրերը անխոչնդոտ իրականացնելու համար: Մենք նույն տրամադրվածությամբ ծրագրեր կիրականացնենք նաև 2017 թվականի ընթացքում,,- ասաց <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության վերապատրաստումների ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28