Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի հերթական նիստը

25.11.2016

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետարանի աշխատակազմին ներկայացվեց Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության 2014-2016 թվականներին կատարած աշխատանքների հաշվետվությունը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հաշվետվությունը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի նախագահ Սիրաս Օհանյանը: Զեկուցողը տեղեկատվություն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված դրամական մուտքերի և ծախսերի վերաբերյալ: Կատարված ծախսերն, ըստ զեկուցման, հիմնականում ուղղվել են տոնական տարբեր առիթներին նվիրված մջոցառումների կազմակերպման եւ արհկոմի որոշ անդամների՝ ըստ անհրաժեշտության օգնությունների տրամադրման համար: Գեղարքունիքի մարզպետարանի արհկոմի վերջին երեք տարիների կատարած աշխատանքը գնահատվեց բավարար: Հաշվետվության ներկայացումից հետո բաց քվեարկությամբ արհմիության անդամներն ընտրեցին արհմիության նախագահ, 7 հոգուց բաղկացած արհկոմի խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի կազմ: Գեղարքունիքի մարզպետարանի արհկոմի նախագահի պաշտոնում վերընտրվեց Սիրաս Օհանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28