Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը
22.11.2016

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Նիստին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ Գեղարքունիքի մարզպետարանի կրթական, առողջապահական, սոցիալական, շահագրգիռ այլ ոլորտների ղեկավարներ: Օրակարգում քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Օրակարգային թեմայի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Ճամբարակում գործող եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող <<Աստղացոլք>> ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց <<Աստղացոլք>>-ի կողմից իրականացվող բազմաբովանդակ բիզնես ծրագրերի ընթացքը, որոնց արդյունքում աշխատանքով եւ ներառական կրթությամբ ապահովվել են Ճամբարակի տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ եւ ընտանիքներ: Քննարկվեցին նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հետ կապված այլ հարցեր: Հաջորդ նիստերի ընթացքում իրենց կողմից իրականացվող ծրագրերը կներկայացնեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մյուս հասարակական կազմակերպությունները: Կարևորելով նման քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը հրապարակային ապահովման կարիք ունի, ինչը հարկավոր է լրացնել նաեւ նման քննարկումների միջոցով, որով միաժամանակ բարձրանում է քաղաքացիական հասարակության դերը հանրության շրջանում:<<Նման քննարկումները մեզ հնարավորություն են տալիս՝ ավելի շատ իրազեկվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցերի, այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, առաջնահերթություն պահանջող խնդիրների մասին: Կարծում եմ, որ համագործակցված աշխատանքի արդյունքում կշահեն թե պետությունը, թե հանրությունը>>,-նշեց Արտաշես Նիկոյանը: