Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Գետաշենում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

21.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են անցկացվել առողջապահական ,,Բաց դռների օր,,միջոցառումները:
Հերթական միջոցառումը նոյեմբեր 19-ին կազմակերպվեց Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայում, համայնքի բնակիչների համար:Վերջիններս հետազոտվեցին էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի, վիրաբույժի, քիթկոկորդի, գինեկոլոգի, ռեֆլեքսոթերապեվտի, սրտաբանի և անոթաբանի կողմից, ովքեր համայնք էին գործուղվել Մարտունու բժշկական կենտրոնից: Բաց դռներին մասնակցեցին և անվճար հետազոտվեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող 189 վերին գետաշենցիներ: Գործիքային հետազոտության կարիք ունեցող քաղաքացիները գործուղվեցին Մարտունու բժշկական կենտրոն, իսկ մնացած հիվանդներին տեղում նշանակվեց դեղորայքային բուժում կամ տրվեց խորհրդատվություն: Բժիշկներն ընդունեցին նաեւ համայնքի զինհաշմանդամներին: Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվեց անվճար դեղորայք: ,,Բաց դռների օր,, հերթական միջոցառումը կկայանա դեկտեմբեր ամսին, Մարտունու բժշկական կենտրոնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28