Նորություններ
Զոլաքարում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>
14.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական <<Բաց դռների օր>> միջոցառումները:
Հերթական միջոցառումը 2016 թվականի նոյեմբեր 12-ին կազմակերպվեց Զոլաքար համայնքում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, <<Բաց դռների օրը>> Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 104 քաղաքացու: Հետազոտվողներից 12-ը բուժման են ուղեգրվել Մարտունու բժշկական կենտրոն: Որոշակի ուղեգրումներ կատարվել են նաեւ լրացուցիչ ախտորոշումների նպատակով: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի զինհաշմանդամներին: Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվել է անվճար դեղորայք: <<Բաց դռների օր>> հերթական միջոցառումը կկայանա նոյեմբեմբերի 19-ին, Վերին Գետաշեն համայնքում: