Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

07.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական <<Բաց դռների օր>> միջոցառումները:
Հերթական միջոցառումը 2016 թվականի նոյեմբեր 5-ին կազմակերպվեց Ձորագյուղ գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, <<Բաց դռների օրը>> Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 84 քաղաքացու: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի զինհաշմանդամներին: Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվել է անվճար դեղորայք: <<Բաց դռների օր>> հերթականմիջոցառումը կկայանա նոյեմբեմբերի 12-ին, Զոլաքար համայնքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28