Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին

05.11.2016

 Նոյեմբերի 4 –ին Սեւանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց սեւանցիներին՝ ազատ կամարտահայտման եւ ՏԻՄ ընտրություններում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, ապա հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ Սեւան քաղաքը կունենա նոր ձեռքբերումներ, զարգացման հաստատուն ճանապարհ:<<Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկեց Սարգիս Մուրադյանի օգտին: Հուսով եմ, որ նա իրականություն կդարձնի իր բոլոր նախընտրական խոստումները ՝ արդարացնելով սեւանցիների ակնկալիքները եւ վստահությունը:Հաջողություն եմ մաղթում Սարգիս Մուրադյանին իր պատասխանատու աշխատանքում>>,-ասաց մարզպետը:
Քաղաքապետի պաշտոնն արդեն ստանձնած Սարգիս Մուրադյանը, հանդես գալով շնորհակալական խոսքով, վստահեցրեց, որ իր աշխատած ժամանակահատվածում կանի հնարավորը, որպեսզի իր ղեկավարած քաղաքը դառնա ավելի զարգացած ու բարեկեցիկ:<<Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել սեւանցիներին՝ ինձ վստահության քվե տալու համար: Մեզ սպասում են կենսական նշանակության լուրջ ծրագրերի իրականացման նպատակներ, հագեցած աշխատանքային ժամանակահատված: Աշխատելու եմ բաց, թափանցիկ, նպատակամղված, որպեսզի կարողանամ կյանքի կոչել այն կարեւոր անելիքները, որոնք ներառված են եղել իմ նախընտրական ծրագրերում>>,-նշեց Սարգիս Մուրադյանը:
Պատասխանելով խորհրդակցության մասնակիցների տարաբնույթ հարցերին՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս տարվա փետրվարից սկիզբ առած բարեփոխումները, որը նախաձեռնել է Նախագահ Սերժ Սարգսյանը, մեր երկիրը տանելու են նոր ձեռքբերումների, կայունության ու բարեկեցության ճանապարհով:<<Սակայն այդ բարեփոխումները պահանջում են լարված աշխատանք, համագործակցություն կառավարման բոլոր օղակներում, հավատ ու վստահություն միմյանց հանդեպ: Կարծում եմ, որ 2017 թվականը եւ նրան հաջորդող տարիները Սեւան քաղաքի, մեր մարզի համար կլինեն զարգացման ու լուրջ ձեռքբերումների ժամանակներ>>,-շեշտեց մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28