Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին

01.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին եւ ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին:Մարզպետը նշեց, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Արմեն Ավետիսյանը, ով նոյեմբերի 1-ից արդեն անցնում է իր լիազորությունների կատարմանը:Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին՝ երեք ընտրաշրջան Մարտունին ղեկավարելու ընթացքում կատարած աշխատանքի, քաղաքի վերակառուցման ու զարգացման գործում մասնակցություն ու ավանդ ունենալու համար եւ շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին՝ հաջողություն մաղթելով նրան պաշտոնավարման ընթացքում:<<Բագրատ Հարությունյանը 11 տարի ղեկավարել է Մարտունի քաղաքը՝ որոշակի ջանքեր ներդնելով քաղաքի զարգացման ու վերաշինման գործում: Կարծում եմ, որ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք սկսվել են նախկին քաղաքապետի օրոք, հաջողությամբ կշարունակվեն նաեւ նորընտիր քաղաքապետի օրոք>>,-նշեց մարզպետը:Իր հերթին Բագրատ Հարությունյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, քաղաքապետարանի աշխատակազմին եւ հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին, շեշտելով, որ ինքը պատրաստ է աջակցել նորընտիր քաղաքապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում կիսատ մնացած սոցիալ-տնտեսական ծրագրերը հաջողությամբ ավարտի հասցնելու համար: Քաղաքապետի լիազորությունները ստանձնած Արմեն Ավետիսյանն էլ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը շարունակելու եւ ավարտի հասցնելու, քաղաքի զարգացմանը նոր թափ հաղորդելու, ազգաբնակչության հույսերը եւ սպասելիքները արդարացնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28