Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Գյուղաշխատողի օրվա առթիվ
21.10.2016

Հարգելի հայրենակիցներ
Մեր աշխարհի շենացման ու զարգացման մեջ անգնահատելի դեր ունեն գյուղատնտեսության բնագավառի աշխատողները, որոնց անդուլ, նվիրական ջանքերի շնորհիվ է ստեղծվում հանապազօրյա հացը, բերք ու բարիքի առատությամբ լցվում մեր կյանքը:
Շնորհավորում եմ բոլորիս Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում խաղաղ ու արարչագործությամբ լի տարիներ, նոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան