Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահական <<Բաց դռների օր>>՝ Վարդենիկում

18.10.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ առողջապահական <<Բաց դռների օր>> անցկացվեց  Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ համայնքի բնակիչների համար: <<Բաց դռների օրն>> անցավ  Մարտունի բժշկական կենտրոնի մասնագետների կողմից, Վարդենիկի առողջության կենտրոնում: Բուժզննում անցան  առողջական տարբեր խնդիրներով դիմած 41 քաղաքացի , ովքեր տեղում ստացան անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Հիվանդների մի մասն ուղեգրվեց Մարտունու բժշկական կենտրոն՝ հետագա զննման կամ բուժումը շարունակելու համար: <<Բաց դռների օր>> միջոցառումն անցկացրին  Մարտունու բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգը, կարդիոլոգը, վիրաբույժը, գինեկոլոգը, անոթային վիրաբույժը, ուռոլոգը, ակնաբույժը, նեվրապաթոլոգը: Բուժզննում անցան նաեւ զինվորական հաշմանդամություն ունեցողները, ովքեր տեղում ստացան անհրաժեշտ դեղորայք: Ինչպես հավաստեց   Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապական եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, մինչեւ տարեվերջ առողջապահական  <<Բաց դռների օրեր>> կանցկացվեն Մարտունու տարածաշրջանի բոլոր համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28