Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզի և ՌԴ Օմսկի նահանգի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

14.10.2016

Երեւանում հոկտեմբերի 14-ին կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ ՌԴ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը ստորագրեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ՌԴ Օմսկի նահանագի միջեւ հաստատված համագործակցության հուշագիրը: Այն հիմնականում ընդգրկում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հասարակական ոլորտները: Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը, հանդես եկան ելույթներով, որոնց ընթացքում հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցությունը երկուստեք նպատակամղված ու արդյունավետ աշխատանքով կյանքի կոչելու համար: Հուշագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով: ,,Հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեր օրերում ձեռք է բերել նոր բովանդակություն եւ առանձնահատուկ նշանակություն: Այսօր, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ եւ կառուցողական: Անցյալում մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդները միասին են կերտել մեր ընդհանուր հայրենիքը եւ համատեղ ընտանիքում մերձեցրել մեր մշակույթները:
Հայաստանի անկախացումից հետո կնքված ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը, Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ երկրներին եւ Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրին, Մաքսային ու Եվրասիական Տնտեսական Միություններին փաստում են, որ էլ ավելի են մեկտեղվել մեր պետությունների ռազմաքաղաքական ու տնտեսական ընդհանուր շահերը, մեր ժողովուրդների բարեկամական դարավոր կապերը, որոնք այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակներում: Այսօր Երեւանում կայացած Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրի անդամ երկրների նիստը եւս խոսում է մեր երկրների ռազմաքաղաքաքական դաշինքի հետագա ամրապնդման, ահաբեկչության եւ ընդհանուր արտաքին սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտության մասին: Նախկինում, 2009 թվականին, Գեղարքունիքի եւ Օմսկի վարչական միավորների միջեւ հաստատվել են աշխատանքային շփումներ, որոնք ինչ-որ տեղ նպաստել են այս հուշագրի ստորագրմանը: Երեկ մենք Օմսկի նահանգապետ պարոն Նազարովի հետ մեր մարզում մանրամասնորեն քննարկել ենք համագործակցության հուշագրի բոլոր կետերը: Մեր անմիջական ու ջերմ հանդիպումը, բաց ու մանրակրկիտ քննարկումները մեզ հույս են ներշնչում, որ մեր կողմից ստորագրված համագործակցության հուշագիրը կտա իր սպասելի արդյունքները, իսկ մեր համագործակցությունը մեծապես կնպաստի հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական, կրթական ու մշակութային հետագա կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար մենք ոչ միայն ձեւավորված ավանդույթներ ունենք, այլ նաեւ՝ համապատասխան ներուժ եւ նախադրյալներ,,-իր ելույթում նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
,,Օմսկ քաղաքում այսօր ապրում է մոտ 50.000 հայ, որից մոտ 18.000-ը ներկայացնում են Գեղարքունիքի մարզը: Նրանք իրենց նպաստն են բերել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի եւ կրթության ոլորտներում: Տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքում մենք կհասնենք ցանկալի արդյունքի, կունենանք քննարկումներ, կհստակեցնենք մեր կարեւոր անելիքները, կանենք հնարավորը, որպեսզի կյանքի կոչենք հուշագրից բխող բոլոր կետերը՚-նշեց նահանգապետ Վիկտոր Նազարովը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28