Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Գրադարանավարի օրվա առթիվ
07.10.2016

Հարգելի գրադարանավարներ
Գիրքը հայ մշակույթի անբաժան արժեքներից է, հայ մարդու պաշտամունքը, որ գալիս է դարերի խորքից: Այն մշտապես լուսավորել է մեր ազգի երթը, այսուհետ էլ շարունակելու է մեզ հաղորդակից դարձնել հայ ու համաշխարհային մտքի գրական գոհարներին, ճանապարհ հարթել մեր սերունդների կրթության ու դաստիարակության, գիտության ու մշակույթի զարգացման համար: Իսկ ձեր նվիրական աշխատանքը փոխհատուցվում է մարդկանց մեջ դեպի գիրքը սեր ու երախտագիտություն արթնացնելով, ինչը նպաստում է մեր երկրի համար գրագետ ու կիրթ հասարակություն պատրաստելուն:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջ առողջություն, խաղաղ հայրենիք, անսպառ հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան