Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը ուսուցչի օրվա առթիվ
05.10.2016

Հարգելի մանկավարժներ
Հազարամյակների ճանապարհ անցած Հայոց դպրությունը կյանք ու ոգի է առել եւ անխափան շարունակվել ձեր նման նվիրյալ, գիտելիքի, կրթության ու դաստիարակության արժեքները փայփայող ու պահպանող մարդկանցով: Այդ նվիրումի ամենարաժանի գնահատականը, թերեւս, ձեր կրթած, դաստիարակած ու կյանք ճանապարհած աշակերտների ներդրած ջանքերն են հայրենաշինության մեջ եւ ցուցաբերած մասնագիտական հաջողությունները հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում ամենայն բարիք, ստեղծագործ ու բեղմնավոր աշխատանք, անսպառ հաջողություններ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան