Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահական ,,Բաց դռների օրեր,, Կարմիրգյուղ համայնքում

03.10.2016

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից մարզի համայնքներում շարունակվում են կազմակերպվել ,,Առողջապահական բաց դռների օրեր,, միջոցառումները, որոնց նպատակն է՝ բժշկությունն ավելի մոտեցնել բնակչին և նպաստել առողջական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու դրանց բուժմանը: Հոկտեմբերի 1-ին հերթական ,,Բաց դռները,, կազմակերպվեց Կարմիրգյուղ համայնքի բնակչության համար: Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները բուժհետազոտումից իրենց գոհունակությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ համայնքներում իրականացվող ծրագրից, միաժամանակ անհրաժեշտ համարելով, , որ այն կրի պարբերական բնույթ:,, Մեր համայնքի բնակիչները նման միջոցառումների անհրաժեշտությունը շատ ունեն: Լավ կլիներ, որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ այն կազմակերպվեր, մենք էլ կհետազոտվեինք ու մեր խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկեինք: Շնորհակալ ենք նախաձեռնողներին և այն իրականացնողներին,,-իրենց խոսքերում նշեցին համայնքի բնակիչները: Այցելուներն իրենց խնդիրներով հետազոտվեցին Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններից ժամանած ՝ էնդոկրինոլոգի, կարդիոլոգի, վիրաբույժի, գինեկոլոգի, անոթային վիրաբույժի, ուռոլոգի, ակնաբույժի, նեվրոպաթոլոգի և քիթ կոկորդի բժշկի կողմից: Հետազոտվածների մի մասի բուժումը նշանակվեց տեղում: ,,Բաց դռների օրեր,, միջոցառման ընթացքում առանձնակի ուշադրության են արժանանում զինվորական հաշմանդամները: ,,Զինվորական հաշմանդամների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ամենամեծ խնդիրը դեղորայքի խնդիրն է, հատկապես այն դեղորայքի, որն ընդգրկված չէ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված դեղորայքի հիմնական ցանկում: Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած քննարկման արդյունքում որոշվել է, որ անհրաժեշտ դեղորայքը հանձնաժողովային կարգով այսուհետ տրամադրվի զինվորական հաշմանդամներին,, - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Կարմիրգյուղի բուժամբուլատորիան սպասարկում է մոտ 6300 բնակչի: Այն հանդիսանում է առաջնային բուժօղակ համայնքի համար: ,,Այստեղ բժշկական սպասարկումն իրականացվում է երկու ընտանեկան բժիշկի և մեկ թերապեվտի կողմից:Ունենք լաբորատորիա, էլեկտրոսրտագրության հնարավորություն: Սակայն այսօրվա հետազոտությունները կարևոր են այնքանով, որ այսօր ներկա են նեղ մասնագետ բժիշկները, որոնց կողմից իրականացվող հետազոտությունները կնպաստեն մեր բնակչության առողջական խնդիրների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը,,-նշեց Կարմիրգյուղի ԲԱ տնօրեն Լուսինե Մուսոյանը: Ընդհանուր առմամբ ,,Բաց դռներին,, մասնակցեց 91 քաղաքացի: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ, այցելուների մոտ 30 տոկոսը լրացուցիչ հետազոտման և բուժումը տեղում կազմակերպելու նպատակով կուղեգրվի Գավառի բժշկական կենտրոն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28