Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Սևանի տարածաշրջանում

30.09.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Գագարինավանի եւ Լճաշենի միջնակարգ, Սեւան քաղաքի թիվ 1 եւ 3 հիմնական դպրոցներում ու Սեւան քաղաքի մշակույթի պալատում պետական միջոցներով իրականացվող շինարարությունների տեղամասեր: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը: Ինչպես մարզպետին տեղերում ներկայացրին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները, շինարարություններն ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան, առանց խոչընդոտների եւ կավարտվեն սահմանված ժամկետներում: Դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին Գագարինավանի միջնակարգ դպրոցում 7 միլիոն 882 հազար դրամի, Լճաշենի միջնակարգ դպրոցում՝ 6 միլիոն 500 հազար դրամի հատկացմամբ իրականացվում են նոր պատուհանների տեղադրման աշխատանքներ: Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում տնտեսված 19 միլիոն 360 հազար դրամի շրջանակներում իրականացվում է մարզադահլիճի ջեռուցման, հատակի հարդարման եւ մեկ մասնաշենքում նոր պատուհանների տեղադրման աշխատանքներ: Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում պետբյուջեից հատկացված 41 միլիոն 340 հազար դրամի հաշվին կառուցվում է ջեռուցման ներքին համակարգ եւ կաթսայատուն: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մանրամասնորեն տեղում դիտարկեց շինարարությունների ընթացքը, նկատված թերություններն ուղղելու համար տվեց հանձնարարականներ:,,Դասասենյակներում նոր տեղադրված պատուհաններն արդեն ապահովում են տաք ջերմաստիճանի պահպանումը: Մինչեւ ջեռուցման շրջանի սկիզբը կավարտվեն նոր պատուհանների տեղադրման աշխատանքները, որոնց արդյունքում նվազագույնի կհասցվեն ջերմության կորուստները: Մնացած առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները կփորձենք իրականացնել առաջիկայում,,-դպրոցների տնօրենների եւ մանկավարժների հետ հանդիպումների ժամանակ նշեց մարզպետը: Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում, ուսումնասիրելով շինարարության ընթացքը, մարզպետը շինարարական կազմակերպությանը ցուցում տվեց՝ անել հնարավորը, որպեսզի մինչեւ ջեռուցման սեզոնի սկիզբը շինարարությունն ավարտվի ամբողջությամբ: Սեւանի մշակույթի պալատում Ռաֆիկ Գրիգորյանը դիտարկեց շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են պետբյուջեի միջոցներից տրամադրված շուրջ 400 միլիոն դրամի հաշվին, որից այս տարվա ընթացքում կկատարվի մոտ 50 միլիոն դրամի աշխատանք:,,Շինարարության որակը գոհացնում է, որոշ թերություններ, որոնք նկատվում են մեր կողմից, վերացվում են, արվում է հնարավորը, որպեսզի սահմանված ժամկետներում ավարտվեն շինարարական աշխատանքները: Այս տարի տնտեսված միջոցների հաշվին շինարարական աշխատանքներ են ընթանում մարզի 14 ուսումնական հաստատություններում: Եթե Գագարինում, Լճաշենում, Վարսերում եւ Սեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցում առաջնահերթությունները տրվել են նոր պատուհանների տեղադրմանը, ապա մնացած ուսումնական հաստատություններում կարեւորվել են ջրամատակարարման համակարգի եւ սանհանգույցների կառուցման հետ կապված խնդիրները,,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Դպրոցների տնտեսված միջոցների հաշվին այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ  Ծովակի, Աստղաձորի, Արծվանիստի, Գեղհովիտի, Լիճքի, Ծակքարի և Կարմիրգյուղի թիվ 2  միջնակարգ, Ձարագյուղի թիվ 1, Վարդենիսի թիվ 2 և 3 հիմնական դպրոցներում;
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38