Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բուժաշխատողների վերապատրաստումները շարունակվում են

27.09.2016

Գեղարքունիքի մարզի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և պատրոնաժ բուժքույրերի մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով մարզի բոլոր տարածաշրջանների համապատասխան բուժաշխատողների համար իրականացվում են 4 - օրյա վերապատրաստման դասընթացներ՝,,Վաղ տարիքի երեխաների պատրոնաժ խնամք և զարգացում ,, թեմայով: Ընդհանուր հաշվարկով ողջ մարզից դասընթացներին մասնակցում են 120 բուժաշխատողներ, որոնց դասընթացների ընթացքում տրմադրվում է նաև ուսումնական ձեռնարկ՝ վերապատրաստվող թեմայի շրջանակներում: Դասընթացների անցկացման նախաձեռնությունը պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանին: Վերջինս այն իրականացնում է ՀՀ Առողջապահության նախարարության և ,,Յունիսեֆ,, միջազգային կազմակերպության հետ համագործակցված: Դասընթացները վարում են Հանրապետության լավագույն մասնագետները:,,Սեմինարն ուղղված է պատրոնաժ այցերի ժամանակ գիտելիքների ձեռքբերմանը: Յունիսեֆի հետ միասին, իրենց բարձրակարգ մասնագետները մեր բժիշկներին, բուժքույրերին, ընտանեկան բժիշկներին և մանկաբույժներին տալիս են այնպիսի գիտելիքներ, թե ինչպես խրախուսել երեխա-ծնող կապվածությունը, ինչպես իրականացնել ,,Համածնողավարում,,՝ հայրերի ներգրավում, ուսուցանում են ծնողավարման արվեստի հետ կապված մանրամասներին, ինչպես նաև շատ խիստ շեշտը դրված է այն հարցի վրա, թե ինչպես վարվել այն երեխաների դաստիարակության, խնամքի և մեծացման հետ, որոնք այլ կերպ են մեծանում, այսինքն խոսքը վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին,, -իր զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Վերապատրաստվող բուժաշխատողներին վերջում տրվելու է համապատասխան հավաստագիր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38