Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր՝ Նորատուս համայնքի բուժամբուլատորիայում

17.09.2016

Մարզի գյուղական համայնքներում կազմակերպվող առողջապահական միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարվա հունվարից մարզի համայնքներում իրականացվող ,,Բաց դռների օրեր,, միջոցառման նպատակն է բնակչության շրջանում վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Սեպտեմբերի 17-ին Նորատուսի բուժամբուլատորիայում մեկնարկեց ,,Բաց դռների օրեր,, միջոցառման 2-րդ փուլը: ,,Բաց դռների օրեր,, միջոցառման շրջանակներում, Նորատուս համայնքի մոտ 60 բնակիչ առողջական տարբեր խնդիրները ներկայացնելու էին եկել Գավառի, Մարտունու ԲԿ-ների նեղ մասնագետներին: Ընդունելության ընթացքում նեղ մասնագետները բնակիչներին նաև հորդորում էին վարել առողջ ապրելակերպ: Կանանց շրջանում առողջական վիճակին հետևելու և հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու վերաբերյալ էին հատկապես գինեկոլոգների խորհուրդները: «Բաց դռների օրեր» միջոցառման 2-րդ փուլում հաշվի է առնվում նաև զինհաշմանդամություն ունեցողների կարգավիճակը և նրանց արտոնություն տրվում: ,, Այսուհետ տեղի մասնագետները, ըստ համայնքների, առաջին կարգի հաշմանդամներին հետազոտելու համար կկազմակեն տնային այցեր, կհետազոտեն և գնահատելով նրանց վիճակը կկազմակերպեն համապատասխան բուժում, իսկ 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների բուժումը կազմակերպելու համար նրանք կհետազոտվեն համապատասխան բուժամբուլատորիաներում,, - տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: ,,Բաց դռների օրեր,, միջոցառումը, ինչպես հավաստեցին մասնագետները , կարևոր է նաև այն առումով , որ բուժամբուլատորիաներին կցված բնակիչներին հնարավորություն է տրվում ԲԿ-ներում անցնելու անվճար ռենտգեն ախտորոշում և ուլտրաձայնային հետազոտություն : Ամփոփելով միջոցառման առաջին փուլի արդյունքները, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը դրանք համարեց գոհացուցիչ: ,,Միջոցառման առաջին փուլի արդյունքում պարզ դարձավ , որ բացահայտված խնդիրները հիվանդները ձգտում են բուժել տեղի բժիշկ մասնագետների ուժերով, ինչը հիվանդին հնարավորություն է տալիս չնչին ծախսերով հասնել ցանկալի արդյունքի: Այսուհետ ամեն շաբաթ օր մարզի գյուղական համայնքներում կրկին կկազմակերպվեն առողջապահական ,,Բաց դռների օրեր,, , որոնք կանցկացնեն մարզի բուժհաստատությունների նեղ մասնագետները,, -նշեց ԱՍԱ վարչության պետը: Հաջորդ համայնքներում անցկացվող ,,Բաց դռների օրեր,, միջոցառումների մասին բնակիչները կտեղեկանան տեղական հեռուստաընկերություններով եթեր հեռարձակվող հայտարարություններից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04