Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին

15.09.2016

Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մարզային հանձնաժողովի նիստ, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի ղեկավարը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից մշակված և հոբելյանական տոնակատարության անցկացման ուղղությամբ կազմված միջոցառումների ծրագիրը, տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ մարզի քաղաքային և գյուղական բոլոր համայնքներում տոնակատարությունը բարձր մակարդակով և մեծ ընդգրկվածությամբ անցկացնելու համար: Սեպտեմբերի 15-ին նույն հանձնաժողովը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, իր հերթական նիստում քննարկեց միջոցառումների անցկացման հետ կապված խնդիրներ և այլ մանրամասներ: ՀՀ Անկախության 25-ամյա տոնակատարության մարզային միջոցառումները մարզի հանրակրթական դպրոցներում կազմակերպելու և լավագույնս անցկացնելու համար նույն օրը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն: ,, Համաձայն ստացված տեղեկատվության, կարծում եմ, բոլոր հանրակրթական դպրոցներում կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ, որոնց պետք է ներգրավվեն դպրոցների բոլոր բարձր դասարանների աշակերտները, հատկապես այն պատանիներն, ովքեր մեր անկախ երկրի վաղվա զինվորներն ու մեր հայրենիքի պաշտպաններն են: Միջոցառումներն իրենց բովանդակությամբ, պետք է ունենան նաեւ դաստիարակչական մեծ նշանակություն: Բացի այդ, դպրոցների բարձր դասարանների աշակերտները պետք է ընդգրկվեն նաև համայնքային միջոցառումներում՝ ի նպաստ դպրոց - համայնք կապի սերտացման ու ամրապնդման: Իմ խնդրանքն է՝ ակտիվ մասնակցություն ունենալ տոնի առթիվ կազմակերպվող բոլոր տեսակի միջոցառումներին, ցուցաբերել բարձր պատասխանատվություն և ապահովել լավագույն որակ ,,-դպրոցների տնօրեններին դիմեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի ղեկավարը խորհրդակցության մասնակիցների հետ խոսեց նաև սեպտեմբերի 21-ին մարզկենտրոնում տեղի ունենալիք մարզային միջոցառումների անցկացման մասին: Ռաֆիկ Գրիգորյանը դպրոցների տնօրենների հետ ունեցած հանդիպման ընթացքում նրանց ուշադրությունը հրավիրեց հանրակրթության ոլորտում առկա մի շարք կարևորագույն խնդիրների՝ հանձնարարելով վերանայել դրանք և սեղմ ժամկետներում տալ համապատասխան լուծումներ:
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների կազմակերպման ընթացքի վերաբերյալ քննարկում տեղի կունենա նաև մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք մարզային խորհրդի նիստի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28