Նորություններ
Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
14.09.2016

Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2016 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին <<Սևանի թիվ 4 հիմնական դպրոց>>, <<Գեղամավանի միջնակարգ դպրոց>>, <<Ակունքի միջնակարգ դպրոց>>, <<Սոտքի միջնակարգ դպրոց>>, <<Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոց>> և <<Փամբակ Դարանակի միջնակարգ դպրոց>>պետական ոչ առևտրային կազմակերպություններում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Քննարկվեցին աուդիտի ընթացքում նշված կազմակերպություններում բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Մարզի ղեկավարը հանձնարարեց կազմակերպությունների տնօրեններին` սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները, վերականգնել աուդիտի ընթացքում հայտնաբերված ավել վճարված գումարները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Հանձնարարվեց նաև առաջիկայում անդրադառնալ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ինչի արդյունքում կընդունվեն համապատասխան որոշումներ: