Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շուտով կմեկնարկի ՙԵրգը՝ բարեկամության կամուրջ՚ խորագիրը կրող ռուսական երգի փառատոնը

13.09.2016

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներն ընդգրկված են ՙԵրգը՝ բարեկամության կամուրջ՚ խորագիրը կրող ռուսական երգի փառատոնի դպրոցական փուլում: Փառատոնի կազմակերպման եւ անցկացման հետ կապված խնդիրները սեպտեմբերի 13-ին քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ՝ փառատոնի կազմկոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ներկայացրին փառատոնի կազմկոմիտեի ներկայացուցիչները, արդեն ավանդական դարձած ՙԵրգը՝ բարեկամության կամուրջ՚ ռուսական երգի փառատոնն անցկացվելու է մի քանի փուլերով: Դպրոցական փուլը կայանալու է սեպտեմբերի երկրորդ կեսից հոկտեմբերի 21-ին, մարզային փուլը՝ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ին, հանրապետական փուլը՝ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ին: Փառատոնի ընթացքում դպրոցականնները ներկայացնելու են մեկական ռուսական ժողովրդական, հայրենասիրական, մանկական եւ էստրադային, ինչպես նաեւ ռուսաց լեզվով հայկական երգեր: Կազմակերպվելու է նաեւ լավագույն շարադրությունների, ինչպես նաեւ ՙՌուսաց լեզվի եւ գրականության լավագույն ուսուցչի՚ մրցույթ: Փառատոնի արդյունքների ամփոփումից հետո կկատարվի մրցանակաբաշխություն: Կազմկոմիտեն ներկայացնում են ՙՌուսաստանի հայերի միությունը՚, ՙՌուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը՚, ՙՀայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը՚, ՀՀ Կրթության եւ գիտության, ՀՀ Մշակույթի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, մարզպետարանները:ՙՆախորդ տարիներին մեր աշակերտներն ակտիվորեն մասնակցել են փառատոնին, իսկ այս տարի փորձելու ենք էապես մեծացնել աշակերտների ներգրավվածությունը, քանի որ անչափ կարեւորում ենք ռուսերեն լեզվի, գրականության ուսուցումը, մեր դպրոցականներին ռուսական երգի ու մշակութային արժեքների հետ հաղորդակցելը, առհասարակ՝ օտար լեզուների ուսուցումը: Հուսով եմ, որ մեր մարզը ոչ միայն կցուցաբերի ակտիվ մասնակցություն, այլ նաեւ կնվաճի մրցանակային տեղեր՚-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28