Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
06.09.2016

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեցին 8 քաղաքացիներ: Նրանցից երկուսը մարզպետարան էին ներկայացել աշխատանքի տեղավորման խնդրով, մեկ քաղաքացի բնակարանի վերանորոգման, 2 քաղաքացի բուժման նպատակով , մեկ քաղաքացի ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Եվս մեկ քաղաքացի դիմեց սեփական տարածքի բարեկարգման համար խորհրդատվություն ստանալու նպատակով: Քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրներ տեղում լուծում ստացան, իսկ մնացած դիմումները գրանցվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում: