Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

31.08.2016

Հարգելի հայրենակիցներ  

Անցած ուսումնական տարում մեր բազմաթիվ շրջանավարտներ ու աշակերտներ իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին ինչպես առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի, այնպես էլ՝բուհական ընդունելության քննությունների ժամանակ: Անառարկելի է, որ նրանք իրենց մտավոր կարողություններն անմնացորդ կծառայեցնեն մեր երկրի գիտական, տնտեսական ու մշակութային առաջընթացին, կդառնան հզոր ու նոր Հայաստանի կերտողներն ու պաշտպանողները: Ճանաչելով ու գնահատելով մեր ուսուցիչների նվիրումը եւ աշակերտների ուսումնատենչությունը՝ վստահ եմ, որ Նոր ուսումնական տարում հետեւողական աշխատանքի շնորհիվ մենք կունենանք ավելի ակնառու հաջողություններ, որակական նոր փոփոխություններ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին, ցանկանում ամենայն բարիք, խաղաղությամբ,առողջությամբ ու հաջողություններով լի տարիներ, եռանդ ու նվիրում ուսումնառության մեջ, կայուն գիտելիքների ձեռքբերում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28