Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ուսումնական տարին դիմավորում են հիմնանորոգված մարզադահլիճներով

31.08.2016

Նոր ուսումնական տարվանից սկսած` Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի N 2 միջնակարգ և Վարդենիկի N 1 հիմանական դպրոցների աշակերտները ֆիզկուլտուրայի դասընթացները կանցկացնեն վերանորոգված մարզադահլիճներում: Նշված մարզադահլիճները վերանորոգվել են ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակեպության ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության ,,ծրագրի ֆինանսավորմամբ, համայնքապետարանների և դպրոցների կողմից կատրված մասնակի ներդրումներով: Կազմակերպությունը հոգացել է նաև դահլիճները անհրաժեշտ մարզական գույքով և սպորտային այլ պարագաներով ապահովելու ինդիրը: ,,Ամբողջովին փոխվել են հատակները, դռներն ու պատուհանները, տրամադրել ենք սպորտային գույք: Վերանորոգումից բացի, մարզադահլիճներին կից կառուցել ենք տղաների և աղջիկների հանդերձարաններ և սանհանգույցներ, և հույսով եմ, որ երեխաներն ունեն լիարժեք վայր, իրենց ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու, որը նաև առողջության ամենամեծ գրավականն է,, -իր խոսքում նշեց ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակեպության ծրագրերի իրականացման ղեկավար Իռեն Սարգսյանը: ,, Ես փոխանցում եմ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման առթիվ: Շատ կարևոր աշխատանք է արվել ,,Փրկեք երեխաներին,, կազմակերպության կողմից, որի համար շնորհակալություն եմ հայտնում: Ուզում եմ, որ դուք այն լիարժեք օգտագործեք ու նաև պահպանեք խնամքով, որպեսզի երկար օգտագործեք այս հրաշալի պայմաններ ունեցող դահլիճները, քանզի դրանք նպատակ ունեն՝ առողջ սերունդ մեծացնելու և դաստիարակելու,,- իր շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Ըստ դպրոցների տնօրենների ներկայացման՝ երկար տարիներ այս դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվել են դպրոցամերձ խաղահրապարակներում, իսկ ձմռան ամիսներին՝ դասասենյակներում, ուստի վերանորոգված մարզադահլիճները պարզապես հաճելի նվեր են երկու դպրոցների թվով 776 աշակերտների համար, ովքեր տարվա բոլոր եղանակներին կարող են մարզվել լավագույն պայմաններում և կանոնավոր կերպով անցկացնել ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը: Ներքին Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ասյա Շաբոյանի հավաստմամբ՝ ինքն իր 46 ամյա աշխատանքային կենսագրության ընթացքում դեռևս նման բարվոք ու հագեցած պայմաններում ֆիզկուլտուրա չի դասավանդել: ,,Թեև 62 տարեկան եմ, սակայն մեծ սիրով կդասավանդեմ այս հաճելի պայմաններում: Բոլոր մարզագույքն ունենք, ոչ մի բանի խնդիր չունենք, և ես էլ սրտատրոփ սպասում եմ սեպտեմբերի 1-ին,,-նշեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհին: ,, Մեծագույն երազանք էր նորմալ մարզադահլիճ ունենալը: Այսուհետ հավաստիացնում եմ, որ ֆիզկուլտուրայի դասերը կծառայեն իրենց նպատակին: Ինչու չէ, այս դահլիճներում կանցկացվեն նաև արտաժամյա պարապմունքներ, և մարզադահլիճը կաշխատի ծանրաբեռնված գրաֆիկով՝ ծառայելով ոչ միայն դպրոցին, այլ նաև՝ համայնքին,,- իրենց ելույթներում նշեցին Ներքին Գետաշենի N 2 եւ Վարդենիկի N 1 հիմնական դպրոցների տնօրենները: Վերանորոգված մարզադահլիճների բացման հանդիսավոր արարողությոններն ուղեկցվեցին տոնական միջոցառումներով և դպրոցականների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28