Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայկական Կարմիր Խաչը օգնություն է ցուցաբերել Կարճաղբյուրի տնտեսություններին

11.08.2016

ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ` Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվում է ,,Սելավ Հայաստան,, ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում օգոստոսի 10-ին մարդասիրական օգնություն է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում 2016 թվականի հունիսի 24-ին ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով տուժած 120 տնտեսություններին: Օգնությունը բաշխվել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի տրամադրած միջոցների հաշվին: Տուժած յուրաքանչյուր տնտեսության հատկացվել է օգնություն դրամի, սննդի և 1-2 ամսվա համար առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաների տեսքով: Կարճաղբյուր համայնքում հունիսի 24-ին աղետից տուժած մնացած 17 ընտանիքներին օգնություն կտրամադրվի Կարճաղբյուրի համայնքապետարանի կողմից, հավաստեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28