Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել է Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը

08.08.2016

Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդրի կարգավորման նպատակով տեղում համատեղ ուումնասիրություն են կատարել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ ՀՀ առողջապահութան փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Աշխատանքային խումբի անդամները շրջայց են կատարել բժշկական կենտրոնի մասնաշենքերում, հիվանդասենյակներում, լսել են տնօրինության, բուժանձնակազմի, առանձին մասնագետների կարծիքները, ծանոթացել ընդհանուր իրավիճակին եւ կազմակերպել քննարկում, որի ընթացքում փոխնախարարը խոսել է բժշկական կենտրոնի շենքի արդիականացման ծրագրի երկու տարբերակների մասին, որոնց հանձնարարականը տրվել էր 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ: Քննարկման ընթացքում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից առաջարկվել է նաև Մարտունու ԲԿ-ի շենքի վերակառուցման տարբերակը: ՙՄի քանի օր առաջ Մարտունու ԲԿ այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից հետո շահագրգիռ գերատեսչությունները վարչապետի կողմից ստացան հանձնարարական՝ մանրամասն հետազոտելու եւ բժշկական կենտրոնի արդիականացման խնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություն ներկայացնելու համար: Մանրամասն քննարկել ենք հիվանդանոցի շենքին եւ տարածքներին, ինչպես նաեւ բուժծառայություններին վերաբերող հարցեր: Մենք այժմ որոշման կայացման ընթացքում ենք, առաջիկա օրերի ընթացքում ի մի կգանք՝ ներկայացնելով վերջնական որոշումը: Քննարկվող երեք տարբերակներից առաջինը բժշկական կենտրոնի մի հատվածի առանձնացումը, ուժեղացումը եւ հիմնանորոգումն է, երկրորդ տարբերակը՝ հիմքից նոր շենքի կառուցումը, որն, ի դեպ, միջոցների առկայության դեպքում լավագույն տարբերակն է, եւ երրորդ՝ նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենքի ուժեղացումը, հիմնանորոգումը եւ կից կառույցի կատարումը՚,-ներկայացրել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդրի կարգավորման նպատակով հրավիրված քննարկման ավարտին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ևս մեկ անգամ նախատեսված երեք տարբերակների շուրջ կիրականացվեն ուսումնասիրություններ, հաշվարկներ և կներկայացվի համապատասխան առաջարկություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06