Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համակարգողներին

04.08.2016

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունն իր մանդատի շրջանակներում իրականացնում է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ` համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ: Համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու նպատակով օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանին և օգնական Ալինա Բարսամյանին: Ծրագրի պատասխանատուն խոսեց Գեղարքունիքի մարզում մարդածին և բնական աղետներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների և միջգերատեսչական համագործակցության կատարելագործման անհրաժեշտության մասին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը իր խոսքում նախ կարևորեց Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ,,Դպրոցական սնունդ,, ծրագրի նշանակությունը, կարծելով, որ այն լուծում է սոցիալական կարևոր խնդիր, ապա ողջունեց նույն կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված նախաձեռնությունը, նշելով, որ մարզպետարանի համապատասխան ծառայությունները պատրաստակամորեն կհամագործակցեն կազմակերպության հետ` ծրագիրը մարզում գործողության մեջ դնելու համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53