Նորություններ
Գեղարքունիքի մարզում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք
29.07.2016
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2016 թվականի հիմնական միջոցառումներ պլանի` հուլիսի 27- 29-ը Գեղարքունիքի մարզում անցկացվեց ,, Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանությունը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում,, թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր Ճամբարակի տարածքի Վահան համայնքում իրականացնել ,,Սահմանամերձ գոտուց բնակչության տարահանում,, թեմայով գործնական միջոցառում: Ուսումնավարժանքին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը, մարզային տարահանման հանձնաժողովը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, Վահան համայնքի տարահանման հանձնաժողովը: Վարժանքը ղեկավարում էր ուսումնավարժության ղեկավարի տեղակալ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Առաջնորդվելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի քաղպաշտպանության պետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան կարգադրությամբ` հավաքի մասնակիցները ստացան հանձնարարականներ, որոնց համաձայն, նրանք գործի դրեցին մարզի տարահանման պլանը և իրականացրեցին ,, Վահան համայնքում բնակչության մասնակի տարահանում,, թեմայով խաղ-վարժանք: Նշանակված ժամին տեղի ունեցավ հատուկ տակտիկական ուսումնական վարժանքի ամփոփումը: