Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ,,Սեւանա լիճ-2016,, շախմատի միջազգային մրցաշարը

18.07.2016

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ,Սեւանա լիճ-2016՚ շախմատի միջազգային 16-րդ կարգի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, հյուրեր, շախմատասերներ: Շախմատի միջազգային մրցաշարը Գեղարքունիքի մարզում արդեն անցկացվում է 10-րդ անգամ: Այս տարի մրցաշարին իրենց ուժերը կփորձեն գրոսմայստերները՝ Հայաստանը ներկայացնող Արման Փաշիկյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ը նեկայացնող հայազգի Սամուել Սեւյանը,Լեհաստանը ներկայացնող Յան Քշիշտոֆ Դուդան, Հնդկաստանը ներկայացնող Վիդիթ Սանթոշ Գուջրաթին, Իսպանիան ներկայացնող Դավիդ Անտոն Գուիջարոն, Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Օնիշչուկը եւ Ռուսաստանը ներկայացող Վլադիսլավ Արտեմեւը: Մրցաշարի բացման օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Այնուհետ էկրանին ցուցադրվեց անցած 9 տարիների ընթացքում կազմակերպված մրցաշարերի մասին պատմող տեսանյութ: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը :ՙ Մենք այսօր սկսում ենք միջազգային մակարդակով բավականին հզոր միջոցառում, որի համար ուզում եմ շնորհավորել բոլորիս ՙՍեւանա լիճ՚ անունը կրող շախմատի միջազգային մրցաշարի մեկնարկի կապակցությամբ, որը կազմակերպվում է 10-րդ անգամ: Այս մրցաշարի շնորհիվ Մարտունին շախմատային աշխարհում ձեռք բերեց միջազգային ճանաչում: Մեծ պատասխանատվությամբ ու հետևողականությամբ ենք կյանքի կոչում այս մրցաշարերը: Եվ ամեն մրցաշրջանի ավարտից հետո անմիջապես աշխատանքներ ենք տանում հերթական տարվա մրցաշարի կազմակերպման համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ մենք ունեցանք շախմատային այսպիսի հարուստ պատմություն: Կարծում եմ, որ ինչպես անցած մրցաշարերում, այս տարի եւս մրցաշարում կհաղթի բարեկամությունը՚-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,Մրցաշարը Մարտունիում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել մրցաշարի կայացմանն ու զարգացմանը: Մարտունին արդեն իր ուրույն տեղն ունի շախմատային միջազգային օրացույցում: Տարեցտարի բարձրանում է մրցաշարի հեղինակությունը, մասնակիցների միջեւ ծավալվում է մրցակցություն, խաղարկվող պարտիաները դառնում են ավելի դիտարժան՝ անցնելով լարված պայքարում ՚-իր խոսքում նշեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սմբատ Լպուտյանը:ՙՄարտունիում ընթացող շախմատային մրցաշարի հանդիպումներում հազվադեպ է խաղաղ արդյունք գրանցվում, իսկ մեծիմասամբ դրանք անցնում են համառ ու անզիջում պայքարում, խաղարկվում են բացառիկ դիտարժան պարտիաներ, ինչի շնորհիվ էլ տարեցտարի աճում է հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ: Այժմ շախմատային աշխարհի ուշադրությունը սեւեռված է Բիլբաոյում եւ Մարտունիում կազմակերպված շախմատային հանդիպումների վրա՚-հավաստեց մրցաշարի մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:Գեղավեստական մասով համեմված վիճակահանությունն ի հայտ բերեց հուլիսի 18-ին մեկնարկող հանդիպման զույգերին, համաձայն որոնց՝ առաջին տուրում միմյանց հետ իրենց ուժերը կչափեն Սամվել Տեր-Սահակյանը եւ Դավիդ Անտոն Գուիջարոն, Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիսլավ Արտեմեւն ու Վլադիմիր Օնիշչուկը,Յան Քշիշտոֆ Դուդան եւ Սամուել Սեւյանը, Հովհաննես Գաբուզյանը և Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: Հանդիպումները կմեկնարկեն Մարտունու մշակույթի պալատում, ժամը 15. 00-ից: Մրցաշարին կարող են հետեւել ինչպես տեղի հանդիսատեսները, այնպես էլ աշխարհի բոլոր երկրների շախմատասերները՝ օնլայն հեռարձակման միջոցով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55