Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Իզերի դեպարտամենտալ խորհրդի ներկայացուցիչներին

14.07.2016

Հուլիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի պատասխանատու Մաթիլդ Լեստրային, ֆրանսիական ,,ԱՖՐԱՏ.. կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Մարտին Շալինյեին, նույն կազմակերպության տուրիստական ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավեին և միջազգային համերաշխության ծրագրի կամավոր Անժելա Գավրեին: Մարզի ղեկավարը ողջունեց Ֆրանսիայի Հանրապետության ներկայացուցիչներին՝ համագործակցության շրջանակներում մարզ կատարած հերթական այցի համար, նշելով, որ երկար տարիներ հայ-ֆրանսիական համագործակցության հիմքում առաջին հերթին դրված է եղել բարեկամությունը շարունակելու համագործակցությունը, որն ավելի է մեծացնում փոխադարձ վստահությունը կյանքի կոչվող նորանոր ծրագրեր իրականացնելու ճանապարհին: Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի պատասխանատու Մաթիլդ Լեստրան Գեղարքունիքի մարզի ղեկավարին ներկայացրեց համագործակցության շրջանակներում IRAPA հարթակի 2016-2018 թվականների տուրիստական ծրագրերը: Ապա կողմերը մտքեր փոխանակեցին այդ ծրագրերի ընդհանուր նպատակների, դրանց առանցքների և գործողությունների, ակնկալվող արդյունքների, ծրագրերի իրականացման ընթացքում գործողությունների հերթականության սահմանման և վերահսկման մեխանիզմների հաստատման շուրջ: Խոսվեց նաև աշնանը մարզի գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաների վերազինման և բուժաշխատողների շրջանում վերապատրաստման դասընթացների վերսկսման ծրագրերի մասին: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ այս տարվա դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև վերաստորագրել առաջիկա երեք տարիների համար նախատեսվող համագործակցության հուշագիրը, որում ընդգրկվող դրույթների վերաբերյալ, մարզպետի հանձնարարությամբ, ֆրանսիական կողմի ներկայացուցիչները    մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի հետ արդեն իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ, քննարկումներ և վերլուծություններ: Պատվիրակության ղեկավարը մարզպետին ներկայացրեց միջազգային համերաշխության ծրագրի կամավոր Անժելա Գավրեին, ով առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի Հայաստանում և կհամակարգի համագործակից կողմերի միջև իրականացվող տուրիստական ծրագրերի ընթացքը, մասնագիտական աջակցություն կցուցաբերի երկու կողմերի տուրիստական օպերատորներին՝ ծրագրերի արդյունավետ իրականացման համար :  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21