Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները հանդիսավոր պայմաններում ստացան ավարտական վկայականներ

08.07.2016

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ հիմնական դպրոցներում հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներին: Մարզային ենթակայության հիմնական եւ միջնակարգ 115 դպրոցների ավարտական դասարանցիները ստացան ավարտական վկայականներ եւ միջնակարգ կրթության ատեստատներ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության տվյալների՝ միջնակարգ կրթության վկայականներ են ստացել 1700, հիմնական կրթության վկայականներ՝ 2150 շրջանավարտներ: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ յուրաքանչյուր դպրոցում անցկացվող արարողությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի մեկական ներկայացուցիչ և տվյալ համայնքի ղեկավարը: ,,Մարզի դպրոցներում ավարտական վկայականների հանձնմանը հանդիսավոր տեսք տալու նպատակն այն է, որ շրջանավարտների համար այդ օրն ավելի հիշարժան դառնա, որ նրանք իրենց ավելի գնահատված ու միաժամանակ պարտավորված զգան կյանքի նոր շեմ մտնելուց առաջ: Այսուհետ էլ ավարտական վկայականները մարզի հանրակրթական դպրոցներում կհանձնվեն նման հանդիսավորությամբ,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11