Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման նոր ռազմավարությունը

08.07.2016

Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2016-2019 թվականների ծրագրի նախագծի հիման վրա 2017-2020 թվականների լրամշակված տարբերակի կազմման և դրա հետ կապված նոր ռազմավարության հիմնադրույթներին ծանոթացելու նպատակով հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների և մարզի զարգացման ծրագրի ոլորտային աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ: ,, Մարզի զարգացման ծրագրի կազմման ընթացքում ոլորտային աշխատանքային խմբերը պետք է համագործակցված աշխատեն տվյալ ոլորտի շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ, համատեղ քննարկումների արդյունքում ճիշտ սահմանեն տվյալ ոլորտի բոլոր այն առաջնահերթությունները, որոնք նաև համահունչ կլինեն նոր մշակված ռազմավարությանը: Նոր ծրագիրը պետք է արտացոլի մարզի ներուժը և հնարավորությունները: Այդ իսկ պատճառով, անկախ նոր կազմվող փաստաթղթի ծավալից, այն պետք է լինի խիստ իրագործելի մարզում և արդյունավետ՝ յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար, միաժամանակ՝ մարզի բնակչության ընդհանուր կարծիք արտահայտող փաստաթուղթ, որի իրականացման արդյունքում մարզում հնարավոր լինի ապահովել աշխատանք, արդյունք և եկամուտ: Հավելեմ նաև, որ նոր ռազմավարության իրագործման շնորհիվ հնարավոր է մինչև 2025 թվականը մարզում ստեղծել մոտ 5000 աշխատատեղ,,-իր խոսքում նշեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ոլորտային աշխատանքային խմբերի անդամները նոր կազմվող ծրագրի վերաբերյալ արտահայտեցին իրենց կարծիքներն ու մտահոգությունները, հանդես եկան տարբեր առաջարկություններով և նկատառումներով: Այնուհետև նախարարության ներկայացուցիչները, խորհրդատվական նպատակով, առանձին հանդիպում ունեցան ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59