Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվեց զորակոչի հերթական փուլը

07.07.2016

Հուլիսի 7-ին Մարտունու, Վարդենիսի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում անցկացվեց 2016 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը: Վաղ առավոտից մարդաշատ էին Մարտունու զինկոմիսարիատի բակն ու քաղաքի հրապարակը: Մինչ նորակոչիկները զինկոմիսարիատում բժշկական լրացուցիչ զննության էին ենթարկվում, նրանց հարազատները փորձում էին իրենց տրամադրություններով կիսվել հավաքվածների հետ: ,,11-րդ թոռանս եմ ճանապարհում Հայոց բանակ, և նախապատրաստվում եմ երկու օր հետո 10-րդ թոռանս դիմավորել: Նրանք ծառայել են Արցախում և լավագույն ծառայության համար բազմիցս արժանացել խրախուսանքների: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ իմ գերդաստանից Հայոց բանակում ծառայել են այդքան զիվորներ և համոզված եմ, որ նրանց զինվորական վարքագիծը վարակիչ օրինակ կծառայի նաև այսօր բանակ մեկնող թոռանս համար: Թող խաղաղություն տիրի մեր երկրի սահմաններին, բարով ծառայեն ու անփորձանք վերադառնան տուն,, - իր խոսքում նշեց Ձորագյուղ համայնքի բնակիչ Գառնիկ Աբրահամյանը: Ավանդույթի համաձայն՝ նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա անմիջական զրույց ունեցավ Հայոց բանակի վաղվա զինվորների և նրանց հարազատների հետ ,ապա միասին քայլեցին դեպի քաղաքի հրապարակ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում ընկած քաջ հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ,, Ապրիլյան քառօրյա մարտերն ավելի են բարձրացրել բանակ զորակոչվողների և նրանց հարազատների հայրենասիրական ոգին: Այս պատանիների մեջ ես արդեն տեսնում եմ վաղվա զինվորին: Նրանց անմիջական արտահայտություններում ես նկատեցի, թե որքան ոգևորված են: Նրանք շտապում տեղ հասնել, փոխարինել իրենց ավագ եղբայրներին, որպեսզի տեր ու պաշտպան լինեն հայրենի երկրի սահմաններին: Հաջողություն, խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլոր նորակոչիկներին: Թող պատվով ծառայեն, վերադառնան ու իրենց   մասնակցությունն  ունենան  հայրենաշինության գործում,,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ծաղկեդրման արարողությունից հետո նորակոչիկները ստացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը, միասին աղոթեցին հայրենիքի խաղաղության համար: ,,Թող Աստված ձեզանից իր աչքը չդարձնի, ձեր բազկին ուժ, անամպ երկինք, հանգիստ ու բարի ծառայություն թող լինի: Աստված օրհնի ձեզ, և մշտապես եղեք Աստծո զորակցության ներքո,, - նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: Արարողությունից հետո նորակոչիկները հրաժեշտ տվեցին իրենց հարազատներին ու ճանապարհվեցին դեպի կենտրոնական հավաքակայան: ,, Գնում ենք մեր հայրենասիրական պարտքը կատարենք, մեր երկրի սահմանները պաշտպանենք: Աստված չանի, եթե նույնիսկ պատերազմական վիճակ լինի, մենք պատրաստ ենք առաջինը լինել մեր հայրենիքի սահմանների պատպանության գործում,, - հրաժեշտից առաջ նշեցին նորակոչիկները: Զորակոչից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Մարտունու մշակույթի պալատում, դիտարկեց հուլիսի 17-ին կայանալիք ,,Սևանա լիճ-2016,, շախմատի միջազգային մրցաշարի անցկացման նպատակով այստեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը, տվեց ցուցումներ և հանձնարարականներ՝ ամեն ինչ հավուր պատշաճի նախապատրաստելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30