Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
04.07.2016

Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, երկու բարեփոխումներով հանդերձ, անցած 21 տարիների ընթացքում անգնահատելի նշանակություն է ունեցել մեր երկրում ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության կերտման ու զարգացման համար, մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը, ներքին ու արտաքին վտանգների դիմակայությանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, քաջ առողջություն, բարօրությամբ լի ժամանակներ, անձնական ու աշխատանքային հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան