Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

03.07.2016

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը: Մեկնումից առաջ մարզի տարածքների զինկոմիսարիատներում նորակոչիկները բժշկական  լրացուցիչ զննության ենթարկվեցին: Տարածքային զինկոմիսարները իրենց կառույցներում անմիջական զրույց անցկացրին Հայոց բանակի վաղվա զինծառայողների հետ, այնուհետև համատեղ մասնակցեցին զինկոմիսարիատներում կազմակերպված միջոցառումներին: Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում նորակոչիկներն իրենց հարազատների հետ մասնակցեցին Վարդավառի տոնին նվիրված պատարագին, ստացան թեմի առաջնորդական տեղապահի օրհնությունը: Իսկ մինչ հրաժեշտը Գավառ քաղաքում նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների և Արցախյան հերոսամարտում ընկած քաջ հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձաններին: Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին նաև մարզի ղեկավար այրերը, ովքեր զրուցեցին նորակոչիկների ծնողների հետ, հայրենիքի սահմաններն անառիկ պահող վաղվա զինվորներին մաղթելով խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էլ տղաները հրաժեշտ տվեցին իրենց ծնողներին և հարազատներին: ՀՀ Պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ և աջակցությամբ Գեղարքունիքի մարզից Հայոց բանակ մեկնող նորակոչիկները, մինչև կենտրոնական հավաքակայան հասնելը, փոքրիկ շրջայցով կլինեն Ծիծեռնակաբերդում և Հայաստանի Պատմության թանգարանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59