Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարուխան համայնքն առաջնագծին նվիրել է ՙS-131՚ մակնիշի բուլդոզեր

01.07.2016

 Սարուխանի գյուղապետարանի, նրա ենթակայությամբ գործող հիմնարկ - ձեռնարկությունների աշխատակիցների եւ Սարուխանի մի խումբ բարերարների կողմից գնվել եւ առաջնագծում ծառայող զորամասին է նվիրվել
ՙS-131՚ մակնիշի բուլդոզեր: Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը, նվիրած տեխնիկան հույժ անհրաժեշտ էր զորամասին՝ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները միշտ սարքին ու անցանելի պահելու համար: ,,Ձմռան սաստիկ բքերի կամ գարնանային վարարումների ժամանակ դեպի սահմանապահ դիրքեր տանող ճանապարհները փակվում կամ վնասվում են՝ դժվարացնելով սահմանապահների և զինվորական մեքենաների տեղաշարժը: Հրամանատարությունը կարեւորեց տեխնիկայի նվիրատվությունը՝ այն համարելով խիստ պահանջված ու անհրաժեշտ՝ զորքի մշտական տեղաշարժն ավելի ապահով դարձնելու, առաջնագիծն ավելի ամրացնելու տեսանկյունից,,- հավաստեց Վահան Գեւորգյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39