Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային լողափերում հանգստի շրջանը կմեկնարկի հուլիսի մեկից

29.06.2016

2016 թվականի հուլիսի 1-ից Սևանա լճի ափամերձ տարածքներում, ,,Սևան,, Ազգային պարկի կողմից սպասարկվող երեք հանրային լողափերում կմեկնարկի լողափերի գործարկման շրջանը: Այդ շրջանին պատրաստ լինելու նպատակով, վերջին օրերին ընթանում են նախապատրաստական բնույթի աշխատանքներ,որոնց ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջայց կատարեցին հանրային լողափերում: ,,Սևան ,, Ազգային պարկի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանի տեղեկացմամբ լողափերի բացմանն ընդառաջ կատարվել և կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Աղբից մաքրվել և բարեկարգվել են տարածքները, միացվել կամ վերականգնվել է ջրամատակարարումը և էլեկտրասնուցումը, վերանորոգվել են խաղահրապարակները, սանհանգույցները, շվաքարանները, և մինչև հուլիսի մեկը կվերականգնվի նաև լողափերի ավազային շերտերը: Իրականացված աշխատանքները, ըստ ,,Սևան,, ԱՊ տնօրենի տեղակալի, ենթադրում են, որ սահմանված ժամկետում ծառայությունների մատուցմամբ բոլոր երեք լողափերը հավուր պատշաճի պատրաստ կլինեն ընդունելու հանգստացողներին: Գեղարքունիքի մարզպետարանի և Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համագործակցությամբ հանրային լողափերում ստեղծվել են անվճար բժշկական և փրկարար ծառայության կետեր, իսկ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հանգստի շրջանում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն: Արամայիս Գրիգորյանի դիտարկմամբ` լողափերում կան որոշակի չկարգավորված խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: ,,Իհարկե, կան որոշակի թերություններ, որոնց ուղղությամբ արդեն հանձնարարություն տրված է. դրանք են` առաջին լողափում ավազային շերտի ապահովումը, նույն վայրում մամռակալած տարածքների մաքրումը և որոշ տարածքներ ավելորդ բույսերից մաքրելը: Սրանք շատ թեթև աշխատանքներ են, որոնք մինչև հուլիսի 1-ը մենք կկարողանանք կարգավորել և հանգստացողներին մատուցել բավարար ծառայություն,,- ուսումնասիրությունների վերաբերյալ իր կարծիքն հայտնեց բնապահպանության նախարարը: Շրջայցի ընթացքում խոսվեց նաև լճի ափամերձ հատվածներում չորրորդ հանրային լողափի կառուցման մասին, որն, ի տարբերություն նախորդ երեքի, կառուցվելու է պետական աջակցությամբ, համայնքի համաֆինանսավորմամբ և առանձին մասնավոր ներդրումներով: Նոր լողափն ունենալու է առանձնահատուկ պայմաններ և գործելու է շուրջ տարին` վճարովի հիմունքներով:  ,, 2015թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված 10 հանձնարարականներից մեկն էլ հանրային լողափերի ընդարձակման վերաբերյալ հանձնարարականն էր: Այս ուղղությամբ մենք քննարկում կազմակերպեցինք մարզի ափամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ, և առաջինը պատրաստակամություն հայտնեց Ծովագյուղ համայնքը` 17 մլն ներդրմամբ: Համայնքապետարանը  հատկացրել է նաև համապատասխան հողատարածք, որտեղ, առաջիկայում հայտարաված մրցույթից հետո,  կմեկնարկեն շինարարական աշխատանքները,, - լրագրողների հետ ունեցած զրույցում  նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

   Չնայած հանգստյան շրջանը դեռ չի մեկնարկել, սակայն առանձին լողափերում արդեն ժամանել են հանգստացողներ, որոնց թվում կան նաև արտասահմանցիներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21