Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ կիրականացվեն մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում

28.06.2016

Հունիսի 27-ից սկսած ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ստուգումներ կիրականացվեն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ : Ստուգումն ընդգրկող ժամանակաշրջան է սահմանվել 2015 թվականի հունվարի 1-ից մինչև ստուգուման իրականացման ժամկետի ավարտը: Մարզի հինգ տարածաշրջանների սոցիալական աջակցության գործակալություններում ստուգումներ կիրականացնեն ՀՀ վերահսկիչ պալատի չորրորդ վարչության 3-ական գլխավոր մասնագետներ: Գեղարքունիքի մարզպետարանում ՎՊ ներկայացուցիչների և մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերի հետ կազմակերպված հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունեց ու բարի երթ մաղթեց աշխատանքային խմբին առաջիկա մեկ ամսվա ընթացքում մարզում իրականացվելիք աշխատանքների համար: ,,Իմ կողմից մարզի բոլոր տարածաշրջանների սոցիալական աջակցության գործակալությունների պետերին եղել են բազմաթիվ հորդորներ և հանձնարարականներ, իրենց աշխատանքներում իր հայտ եկած խնդիրները կարգավորելու և աշխատանքները օրենքի տարին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, որ ստուգումների արդյունքում թերությունները չնչին տոկոս կկազմեն: Ես ողջունում եմ Գեղարքունիքի մարզում իրականացվելիք այս նախաձեռնությունը, քանզի այն նաև մեծ աջակցություն է մեր գործակալություններին, ճիշտ և արդյունավետ աշխատելու համար, հօգուտ սոցիալապես անապահով խավի,,- նշեց մարզի ղեկավարը: ,,Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, իսկ ստուգումների արդյունքները քննարկվում են ՀՀ վարչապետի անմիջական մասնակցությամբ: Այս միջոցառման նպատակն է ծանոթանալ սոցիալական աջակցության  տարածքային գործակալությունների կողմից իրականացվող աշխատանքներին, վեր հանել թերություններն ու բացթողումները, օգնել իր հայտ եկած խնդիրները կարգավորելու և աշխատանքները օրենքի շրջանակներում կազմակերպելու համար: Մեր մոտեցումները լինելու են օբյեկտիվ, օրենքի կետին համապատասխան,,- իր խոսքում նշեց ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը: Ըստ վերահսկիչ պալատի խորհրդի որոշման` Գեղարքունիքի մարզում ստուգումները կշարունակվեն մինչև հուլիսի 29-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև կազմակերպչական և տեխնիկական բնույթի այլ հարցեր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36