Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը մարզի բուժաշխատողներին
21.06.2016

Հարգելի բուժաշխատողներ
Բուժսպասարկումը ժամանակակից հանրային կյանքի կարեւորագույն ոլորտներից է, նրա զարգացումն ու որակական կողմի ապահովումը՝ մեր պետության գերակա ուղղություններից մեկը: Ձեր մասնագիտական հմտություններից, պարտքի գիտակցումից, անձնվեր աշխատանքից ու մարդասիրական վերաբերմունքից է կախված մեր քաղաքացիների բուժսպասարկման պատշաճ ապահովումը, առողջ ապրելակերպի պահպանումն ու զարգացումը:
Շնորհավորում եմ ձեզ բուժաշխատողի օրվա առթիվ, ցանկանում ամենայն բարիք, քաջ առողջություն,երջանկություն եւ հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան