Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում բացվում են ինժեներական լաբորատորիաներ

13.06.2016

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ,,Հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում,, ծրագրի հենքի վրա Գեղարքունիքի մարզի դպրոցներում շարունակում է հիմնել ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիաներ: Հունիսի 10-ին միությունը Յուքոմ ընկերության աջակցությամբ Վարդենիկի և Մարտունու ավագ և Գեղհովիտի միջնակարգ դպրոցներում հիմնեց նոր խմբակներ: Իսկ Գավառի և Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցներում, որտեղ արդեն գործում էին ռոբոտաշինության խմբակները, դրանք համալրվեցին եռաչափ տպիչներով, թվային կառավարման CNC մեքենաներով, համակարգիչներով, սեղան-աթոռներով, ռոբոտի հավաքածուներով և այլ սարքավորումներով: ,,Սա շատ կարևոր ծրագիր է հանրակրթության ոլորտում, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և այն իրականացնողներին: Ստեղծված խմբակները դպրոցականներին հնարավորություն կտան շփվել,զարգանալ, խորացնել իրենց իմացությունը ՏՏ ոլորտում և առաջ գնալ ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներով: Մեր երկրի համար անհրաժեշտ են նաև նման գիտելիքներով զինված սահմանապահներ և ես շատ կցանկանայի, որպեսզի ինժեներական լաբորատորիաներում գործող խմբակներում դպրոցականների ընդգրկվածությունը հնարավորինս մեծ լինի,, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ,,Ինժեներական լաբորատորիաների թիվը մեր մարզի դպրոցներում աստիճանաբար ավելանում է: Իսկ դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ նրանցում գործող խմբակները մեծապես կնպաստեն դասընթացների արդյունավետ կազմակերպմանը և խթան կհանդիսանան դպրոցականների կրթության որակի բարելավմանը,,- նշեց մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը: Ըստ մասնագետների մինչև 2019 թվականը նախատեսվում է հանրապետության բոլոր դպրոցներում բացել ինժեներական լաբորատորիաներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55